Գլխավոր > Նորություններ

Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան

Updated: 2026-03-02

  Փետրվարի 4-ին Ուրուգվայի նախագահ Յամանդու Օրսին այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան (ՊՕԼՀ): Միջոցառմանը ներկա էին ՊՕԼՀ-ի կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար Լի Հայը, կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ և նախագահ Ծյա Վենծիանը, Կոմունիստական կուսակցության կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ և պրոռեկտոր Ճաո Գանը, ինչպես նաև Ուրուգվայում Չինաստանի դեսպան Հուան Յաճունը, Արտաքին գործերի նախարարության Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի վարչության խորհրդական Ճան Վենվեյը և Կրթության նախարարության միջազգային համագործակցության և փոխանակման վարչության փոխտնօրեն Ճան Ծինը:

  Առավոտյան ժամը 9:00-ին նախագահ Օրսին այցելեց Չին-ուրուգվայական բարեկամության ծառի մոտ, որը տնկվել էր Ուրուգվայի նախկին նախագահ Մուխիկայի կողմից 2013 թվականին: Լի Հայի և Ծյա Վենծիանի ուղեկցությամբ նախագահը հող լցրեց ծառի արմատներին և բացեց բարեկամության ծառի նոր հուշատախտակը: Լի Հայը նախագահ Օրսիին հանձնեց ծառի խնամքի հավաստագիրը:

  Այնուհետև նախագահ Օրսին և նրան ուղեկցող պատվիրակությունը գնացեցին «Վենհուա» սրահ, որտեղ հանդիպում և քննարկում ունեցան Պեկինի 16 բուհերի և դպրոցների իսպաներեն սովորող ուսանողների ու ուսուցիչների հետ: Հանդիպումը վարում էր Ծյա Վենծիանը:

  Լի Հայը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշեց, որ համալսարանը մշտապես սերտ համագործակցություն է պահպանում Ուրուգվայի հետ և ակնկալում է էլ ավելի խորացնել համագործակցությունը ուրուգվայական բուհերի և գիտական հաստատությունների հետ՝ պատրաստելով ավելի շատ երիտասարդ դեսպաններ, որոնք տիրապետում են երկու երկրների լեզուներին ու մշակույթներին:

  Իր ելույթում նախագահ Օրսին ընդգծեց, որ պետությունների միջև առողջ և կայուն հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ վստահությունը, և ակադեմիական փոխանակումները կարևոր դեր ունեն այդ գործընթացում։ Նա նշեց, որ Չինաստանի և Ուրուգվայի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի միջև գիտական համագործակցությունը ամենախորն է և հանդիսանում է ժողովուրդների միջև փոխըմբռնման հիմքը: Նա հույս հայտնեց, որ երկու կողմերը կսովորեն միմյանց փորձից, կհաղթահարեն ճանաչողական սահմանները և համագործակցության ու երկխոսության միջոցով կնպաստեն խաղաղությանն ու զարգացմանը:

  Ելույթներից հետո Օրսին զրուցեց ուսուցիչների և ուսանողների հետ։ Լի Հայը համալսարանի անունից նախագահ Օրսիին նվիրեց Չինաստան–Ուրուգվայ բարեկամության ծառը պատկերող նկար, որը ստեղծել էին համալսարանի իսպաներենի և պորտուգալերենի ֆակուլտետի ուսանողները։

  Միջոցառման մեկնարկից առաջ նախագահ Օրսին այցելեց ՊՕԼՀ-ի իսպաներենի դասավանդման և փոխանակման ձեռքբերումների ցուցահանդեսը և թողեց հիշատակային գրառում: Իսպաներենի մասնագիտության ուսանողները կատարեցին երգ, որն արժանացավ ներկաների ջերմ ծափահարություններին:

  Միջոցառմանը մասնակցեցին նաև Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուբետկինը, Չինաստանում Ուրուգվայի դեսպան Կաբրալը, Ուրուգվայի անասնապահության, գյուղատնտեսության և ձկնորսության նախարար Ֆրատտին, ինչպես նաև Ուրուգվայի արդյունաբերության, էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Կարդոնան և պատվիրակության այլ անդամներ։