Պեկինի օտար լեզուների համալսարանը (ՊՕԼՀ), որը գտնվում է Պեկինի Հայդիան շրջանի Սիսանխուանպեյ փոցոցում, Չինաստանի առաջատար բուհերից մեկն է, որը գտնվում է Չինաստանի Կրթության նախարարության անմիջական վերահսկողության ներքո։ Այն ընդգրկված է «Նախագիծ 211»-ի, «Նախագիծ 985»-ի Նորարարական հարթակի և Չինաստանի «Կրկնակի գերազանցության» նախագգծերի առաջին փուլում:
ՊՕԼՀ-ը Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից հիմնադրված օտար լեզուների առաջին բարձրագույն կրթական հաստատությունն է։ Նրա նախորդը 1941 թվականին Յանանում հիմնադրված Չինաստանի հակաճապոնական ռազմաքաղաքական համալսարանի երրորդ մասնաճյուղի ռուսերենի խումբն էր, որը հետագայում վերանվանվեց Կենտրոնական ռազմական հանձնաժողովի օտար լեզուների դպրոց` Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անմիջական ղեկավարության ներքո։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո դպրոցն անցավ Արտաքին գործերի նախարարության ենթակայության տակ։ 1954 թվականին դպրոցը վերանվանվեց Պեկինի օտար լեզուների ինստիտուտ, և 1959 թվականին միավորվեց Պեկինի Ռուսաց լեզվի ինստիտուտի հետ՝ կազմելով նոր` Պեկինի օտար լեզուների ինստիտուտը։ 1980 թվականից հետո այն անցավ Կրթության նախարարության ենթակայության տակ։ 1994 թվականին պաշտոնապես վերանվանվեց Պեկինի օտար լեզուների համալսարան։
Ներկայումս Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) դասավանդվում է 101 օտար լեզու։ Այն ներառում է Չինաստանում խոշորագույն ոչ տարածված լեզուների ուսուցման կենտրոնը, որը դասընթացներ է առաջարկում մի շարք հազվադեպ դասավանդվող եվրոպական, ասիական և աֆրիկյան լեզուների մասնագիտությամբ՝ որպես Չինաստանի կրթության նախարարության (ՉԿՆ) հատուկ ուսուցման ծրագրերի առաջին նախաձեռնություն։
Առավել հայտնի լինելով օտար լեզուների և գրականության ոլորտում իր գերազանցությամբ`ՊՕԼՀ-ն վերջին տարիներին նաև ծրագրեր է մեկնարկել հումանիտար գիտությունների, իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման և մանկավարժության ոլորտներում։
Ներկայումս համալսարանում դասավանդվող լեզուներն են (ժամանակագրական կարգով)՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, լեհերեն, չեխերեն, ռումիներեն, ճապոներեն, արաբերեն, քամբոջերեն, լաոսերեն, սինհալերեն, մալայերեն, շվեդերեն, պորտուգալերեն, հունգարերեն, ալբաներեն, բուլղարերեն, սուահիլի, բիրմայերեն, ինդոնեզերեն, իտալերեն, խորվաթերեն, սերբերեն, հաուսա, վիետնամերեն, թայերեն, թուրքերեն, կորեերեն, սլովակերեն, ֆիններեն, ուկրաիներեն, հոլանդերեն, նորվեգերեն, իսլանդերեն, դանիերեն, հույներեն, ֆիլիպիներեն, հինդի, ուրդու, եբրայերեն, պարսկերեն, սլովեներեն, էստոներեն, լատվիերեն, լիտվերեն, իռլանդերեն, մալթայերեն, բենգալի, ղազախերեն, ուզբեկերեն, լատիներեն, զուլու, ղրղզերեն, փուշթու, սանսկրիտ, պալի, ամհարերեն, непալերեն, սոմալերեն, թամիլերեն, թուրքմեներեն, կատալոներեն, յորուբա, մոնղոլերեն, հայերեն, մալագասերեն, վրացերեն, ադրբեջաներեն, աֆրիկաանս, մակեդոներեն, տաջիկերեն, ցվանա, նդեբելե, կոմորերեն, կրեոլ, շոնա, տիգրինյա, բելառուսերեն, մաորի, տոնգերեն, սամոաերեն, քուրդերեն, բիսլամա, դարի, տետում, դիվեհի, ֆիջերեն, Քուկ կղզիների մաորի, կիրունդի, լյուքսեմբուրգերեն, կինյարվանդա, Նիուեի լեզու, տոկ-պիսին, չևա, սեսոտո, սանգո, թամազիղտ, ջավայերեն և պանջաբի։
Չինաստանի դիվանագիտական նպատակներին ավելի լավ ծառայելու համար համալսարանը դասավանդում է այն 183 երկրների պաշտոնական լեզուները, որոնք դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Չինաստանի հետ։
Պեկինի օտար լեզուների համալսարանը (ՊՕԼՀ) ունի ֆակուլտետներ, բաժիններ և գիտահետազոտական կենտրոններ, որոնք նվիրված են ուսուցմանն ու գիտությանը, այդ թվում՝ վերջին տարիներին նորաստեղծ մի շարք կառույցներ։ Դրանց շարքում են՝ ուսումնական նյութերի բաժինը՝ առաջինը իր տեսակով Չինաստանի բուհերում, Միջազգային կազմակերպությունների ինստիտուտը, Կրթության մագիստրատուրայի ինստիտուտը, ՊՕԼՀ-ի արհեստական բանականության (ԱԲ) և մարդկային լեզուների լաբորատորիան, ինչպես նաև Տարածաշրջանային թարգմանության և բանավոր թարգմանության կարողությունների հետազոտական կենտրոնը։ Բացի այդ, Ասիա-Աֆրիկա հետազոտությունների ինստիտուտը վերակազմավորվել է՝ դառնալով երկու անկախ միավոր՝ Ասիայի ինստիտուտ և Աֆրիկայի ինստիտուտ։
Համալսարանը, որպես ռազմավարական ուղղություններ, որդեգրել է համաշխարհային լեզուները, համաշխարհային մշակույթը և գլոբալ կառավարումը։ Այս շրջանակում նախաձեռնվել է Օտար լեզուների համալսարանների գլոբալ դաշինքի, Տարածաշրջանային և ազգային հետազոտությունների համաշխարհային համայնքի և Չինաստանի տարածաշրջանային և ազգային հետազոտությունների համախմբման ստեղծումը։
Վերջին տարիներին համալսարանը զգալիորեն առաջ է մղել մասնագետների պատրաստման մոդելի բարեփոխումները։ Ստեղծվել է Ուսումնական նյութերի վարչություն, որն առաջինն է Չինաստանում։ Հիմնվել են Միջազգային կազմակերպությունների ինստիտուտը և Միջազգային կրթության ինստիտուտը։ Նախկին Ասիա-Աֆրիկա ինստիտուտի հիմքի վրա ձևավորվել են Ասիայի ինստիտուտը և Աֆրիկայի ինստիտուտը։ Ստեղծվել է արհեստական բանականության և մարդկային լեզվի վերաբերյալ առանցքային լաբորատորիա։ Զարգացվել է միջազգային հաղորդակցության կարողությունների ամրապնդման ծրագիրը, և հիմնվել են մի շարք յուրահատուկ հետազոտական կենտրոններ, այդ թվում՝ Թարգմանչական կարողությունների ազգային հետազոտական կենտրոնը։
Համալսարանը որպես ռազմավարական ուղղություններ սահմանել է համաշխարհային լեզուները, համաշխարհային մշակույթը և գլոբալ կառավարման ուսումնասիրությունը, որի շրջանակներում նախաձեռնվել է Համաշխարհային օտար լեզուների համալսարանների դաշինքի, Համաշխարհային տարածաշրջանային և ազգային հետազոտությունների համայնքի և Չինաստանի տարածաշրջանային և ազգային հետազոտությունների համայնքի ստեղծումը։
ՊՕԼՀ-ն ունի 54 գիտահետազոտական բազա՝ ազգային, նահանգային և նախարարական մակարդակներում։ Դրանց թվում են՝
· Մարդաբանության և հասարակական գիտությունների նախարարության առանցքային հետազոտական կենտրոն (Օտար լեզվի կրթության ազգային հետազոտական կենտրոն),
· Փիլիսոփայության և հասարակական գիտությունների զարգացման լաբորատորիա / Կրթության նախարարության ինժեներական հետազոտական կենտրոնի զարգացման ծրագիր (ՊՕԼՀ ԱԲ),
· Չինաստանի Պետական լեզվական հանձնաժողովի հետազոտական բազա (Լեզվական կարողությունների ազգային հետազոտական կենտրոն),
· Օտար լեզվի դասագրքերի զարգացման ազգային առանցքային բազա՝ ընդհանուր, միջին և բարձրագույն կրթության համար (Օտար լեզվի դասագրքերի հետազոտական բազա),
· Միջազգային կազմակերպությունների, երկրների և տարածաշրջանների ուսումնասիրությունների և միջազգային հաղորդակցության համատեղ հետազոտական ինստիտուտների միջառարկայական նորարարական հարթակ / Ազգային ազգայնական գործերի հանձնաժողովի «Չինացի ազգի համայնք» թեմայով հետազոտական բազա (Տարածաշրջանային և գլոբալ կառավարման ակադեմիա),
· Չորս տարածաշրջանային և ազգային հետազոտական բազա Կրթության նախարարության հովանու ներքո՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոն, Ճապոնիայի ուսումնասիրությունների կենտրոն, Մեծ Բրիտանիայի ուսումնասիրությունների կենտրոն և Կանադայի ուսումնասիրությունների կենտրոն,
· 37 երկիրային և տարածաշրջանային հետազոտական կենտրոն՝ գրանցված Կրթության նախարարությունում,
· Երեք «մարդ-մարդու հետ շփումների» հետազոտական կենտրոն՝ Չինաստան-Ինդոնեզիա, Չինաստան-Ֆրանսիա և Չինաստան-Գերմանիա համագործակցությունների համար։
Բացի այդ, համալսարանն ունի նաև մեկ փիլիսոփայության և հասարակական գիտությունների առանցքային հետազոտական բազա Պեկինի քաղաքային մակարդակում և մեկ կրթության իրավական կառավարման քաղաքային հետազոտական բազա։ ՊՕԼՀ-ն ընդգրկված է որպես առաջին ազգային լեզվի տարածման բազաներից մեկը և ճանաչվել է նաև որպես Սի Ծինփինի «Չինական առանձնահատկություններով սոցիալիզմ» գաղափարախոսության նոր դարաշրջանի վերաբերյալ Պեկինի համալսարանների տեսական հետազոտությունների համատեղ նորարարական կենտրոն։
Համալսարանը հովանավորում է հինգ CSSCI (Չինաստանի հասարակագիտական հումանիտար և սոցիալական գիտությունների մեջբերումների ցուցիչ) գիտական հանդես՝ «Օտար լեզվի ուսուցում և հետազոտություն», «Օտար գրականություն», «Միջազգային ֆորում», «Օտար լեզվի կրթության առաջատար հետազոտություններ», «Միջազգային չինագիտություն»։ Նաև հրատարակվում է CSSCI ընդլայնված տարբերակի «Չինաստանում ռուսերենի ուսուցում» գիտական հանդեսը:
Համալսարանը հովանավորում է նաև մի շարք CSSCI աղբյուրային գիտական ժողովածուներ, այդ թվում՝ «Ճապոնագիտության հետազոտություն», «Լեզվական քաղաքականություն և պլանավորման հետազոտություն»։ Բացի այդ, համալսարանը հրատարակում է 7 անուն չինարեն գիտական հանդես, ինչպես նաև մի շարք միջազգային հանդեսներ՝ ESCI (Emerging Sources Citation Index) ցուցիչում ընդգրկված անգլալեզու հանդեսներ՝ Chinese Journal of Applied Linguistics (Չինական կիրառական լեզվաբանություն), Journal of World Languages (Աշխարհի լեզուների հանդես), Scopus տվյալների բազայում ընդգրկված՝ Interpreting and Society: An Interdisciplinary Journal (Թարգմանությունն ու հասարակությունը)։ Ընդհանուր առմամբ, համալսարանը հրատարակում է 13 անուն բազմալեզու գիտական հանդես։ Բացի ակադեմիական հրատարակչական գործունեությունից, համալսարանն ունի Չինաստանի ամենամեծ օտար լեզվի գրքերի, աուդիո-վիզուալ և էլեկտրոնային ուսումնական նյութերի հրատարակչական բազան՝ Օտար լեզվի ուսուցման և հետազոտության հրատարակչությունը:
ՊՕԼՀ-ում գործում է 122 բակալավրիատ մասնագիտություն, որոնցից 46-ը բացառիկ են՝ առաջարկվում են միայն այս համալսարանում։ Բացի այդ՝ 54 մասնագիտություն ներառված են պետական մակարդակի առաջատար բակալավրիատ ծրագրերի կառուցման ցուցակում, 18-ը՝ նահանգային մակարդակի առաջատար բակալավրիատ ծրագրերի կառուցման ցուցակում։ «Բազմալեզու համաշխարհային կարողությունների ձևավորման ՊՕԼՀ մոդել»-ը 2022 թվականին արժանացել է Ուսուցման ազգային արդյունքների առաջին մրցանակին։
ՊՕԼՀ-ն ունի 4 պետական մակարդակի առանցքային գիտական ուղղություն (ներառյալ զարգացման փուլում գտնվողները) և 7 քաղաքային մակարդակի առանցքային գիտական ուղղություն։ Համալսարանին շնորհվել է դոկտորական ծրագրեր իրականացնելու լիազորություն 6 հիմնական գիտական ուղղությամբ՝ օտար լեզու և գրականություն, կառավարման գիտություն և ինժեներիա, երկրների և տարածաշրջանների ուսումնասիրություն, չինական լեզու և գրականություն, կրթություն, թարգմանության ուսումնասիրություն։
Հաստատությունն ունի 12 ակադեմիական մագիստրոսական ծրագրի իրավասություն հետևյալ ոլորտներում՝ օտար լեզու և գրականություն, կառավարման գիտություն և ինժեներիա, չինական լեզու և գրականություն, երկրների և տարածաշրջանների ուսումնասիրություն, կրթություն, քաղաքագիտություն, լրագրություն, իրավագիտություն, կիրառական տնտեսագիտություն, բիզնեսի կառավարում, մարքսիզմի տեսություն, համաշխարհային պատմություն։
Բացի այդ, համալսարանն ունի ինը մասնագիտական մագիստրոսական ծրագիր՝ թարգմանություն և բանավոր թարգմանություն, չինարենի ուսուցում որպես օտար լեզու, միջազգային բիզնես, ֆինանսներ, լրագրություն և հաղորդակցություն, իրավագիտություն, հաշվապահություն, բիզնեսի կառավարում, միջազգային հարաբերություններ։
Օտար լեզուների և գրականության ուղղությունը ներառված է Չինաստանի “Երկակի գերազանցություն” ազգային նախագծում, իսկ օտար լեզվի կրթությունը ճանաչվել է որպես առաջադեմ գիտական ուղղություն Պեկինի բուհերում։
Կրթության նախարարության գիտական ուղղությունների վարկանշային գնահատման արդյունքում ՊՕԼՀ-ի «օտար լեզու և գրականություն» հիմնական ուղղությունը ստացել է A+ գնահատական, զբաղեցնելով առաջին տեղը երկրում։ Ըստ QS առարկայական համաշխարհային վարկանիշի (2025)՝ Լեզվաբանությունը զբաղեցնում է 18-րդ տեղը աշխարհում, Անգլերեն լեզուն և գրականությունը՝ 98-րդ տեղը, Ժամանակակից լեզվաբանությունը դասակարգված է 151–200-րդ տեղում, Կրթությունը՝ 251–300-րդ տեղում։ Այս արդյունքներով ՊՕԼՀ-ն զբաղեցնում է առաջատար դիրք իր տեսակի չինական բուհերի շարքում։
ՊՕԼՀ-ն` առաջնորդվելով իր կարգախոսով՝ «Սովորիր բաց մտքով, ծառայիր մեծ գաղափարին», նպատակ ունի խթանել բարոյական արժեհամակարգով նոր սերնդի ձևավորումը։ Համալսարանի հիմնական առաքելությունն է՝ կրթել լեզվական բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների, որոնք հետագայում հաջողությամբ կաշխատեն Չինաստանում և արտերկրում՝ որպես դիվանագետներ, թարգմանիչներ, ուսուցիչներ, ձեռնարկատերեր, լրագրողներ, իրավաբաններ, բանկիրներ և այլ մասնագետներ։ ՊՕԼՀ-ի շրջանավարտներից մոտ 500-ից ավելի մարդ աշխատել է որպես դեսպան, 3000-ից ավելի՝ որպես խորհրդատու։ Այս պատճառով էլ համալսարանը հաճախ անվանում են «դիվանագետների օրրան»։ Ներկայումս համալսարանում սովորում են՝ ավելի քան 5700 բակալավրիատի ուսանող, 4300 մագիստրոսական և դոկտորական, 1200 օտարերկրյա ուսանող։ 2024 թվականին ՊՕԼՀ-ն Չինաստանում օտարերկրյա ուսանողների բարձրագույն կրթության որակի վերահավաստագրման գործընթացում ստացել է «A» գնահատական:
ՊՕԼՀ-ն մեծ կարևորություն է տալիս մարդկային ռեսուրսների կառավարման նորարար մեխանիզմների զարգացմանը և դասախոսական կազմի որակի համակողմանի բարձրացմանը։ Ներկայումս համալսարանն ունի ավելի քան 1200 ուսումնական և վարչական աշխատակից (չինացի)՝ ամբողջ դրույքով, մոտ 200 օտարերկրյա դասախոս 57 երկրներից և տարածաշրջաններից։ Դասախոսական կազմի մեջ ընդգրկված են՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամության շքանշանի դափնեկիրներ, պետական մակարդակով ճանաչված առաջատար ուսուցիչներ, հանրապետական նշանակության տաղանդավոր մասնագետներ։ Դասախոսների ավելի քան 90 տոկոսն ունի արտրկրյա ուսման փորձ։ Օտար լեզվի կրթության ազգային հետազոտական կենտրոնի դասախոսական խումբը և գլոբալ կառավարման ու միջազգային կազմակերպությունների մասնագետների պատրաստման խումբը ճանաչվել են որպես համալսարանական ուսուցման առաջատար խմբեր, որոնք կրում են նշանավոր երկրաբանական ֆիզիկոս Խուան Տանյանի հոգևոր ժառանգությունը։
ՊՕԼՀ-ն համագործակցության և ուսանողների փոխանակման համաձայնագրեր է ստորագրել ավելի քան 300 համալսարանի և ակադեմիական հաստատությունների հետ՝ ներկայացնող ավելի քան 80 երկիր և տարածաշրջան։ Համալսարանը համատեղ ծրագրեր է իրականացնում բազմաթիվ հայտնի համալսարանների հետ, ներառյալ՝ Քեմբրիջի համալսարանը (ՄԹ), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ), Նանյան տեխնոլոգիական համալսարանը (Սինգապուր), Տոկիոյի համալսարանը (Ճապոնիա), Ավստրալիայի ազգային համալսարանը, Սորբոնի համալսարանը (Ֆրանսիա), Հոնկոնգի Չինական համալսարանը, Մալայայի համալսարանը (Մալայզիա), Մոսկվայի պետական համալսարանը, Սան Պաուլուի համալսարանը (Բրազիլիա), Հեյդելբերգի համալսարանը (Գերմանիա), Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանը, Բարսելոնայի ինքնավար համալսարանը (Իսպանիա)։
ՊՕԼՀ-ն նաև համագործակցում է արտասահմանյան համալսարանների հետ՝ համատեղ հիմնելով 23 Կոնֆուցիոսի ինստիտուտներ 18 երկրներում` Ասիայում, Եվրոպայում և Ամերիկայում, ինչն ամենաբարձր ցուցանիշն է չինական բոլոր բուհերի շրջանում։ Դրանցից յոթը ճանաչվել են որպես Կոնֆուցիոսի ինստիտուտների գլոբալ մոդելային կենտրոններ։
Համալսարանը ստեղծել է բազմալեզու համաշխարհային ռեսուրսների կենտրոն՝ նվիրված հատկանիշային գրականությանը։ ՊՕԼՀ-ի գրադարանը հավաքել է շուրջ 1.6 միլիոն տպագիր գիրք՝ 107 լեզուներով, ավելի քան 1.41 միլիոն էլեկտրոնային գիրք, 873 անուն տպագիր թերթ և պարբերական, 103 տվյալների բազա, հիմնականում լեզվաբանության, գրականության և մշակույթի ոլորտներում։ Վերջին տարիներին, ակադեմիական ուղղությունների զարգացմանը զուգընթաց, գրադարանն ընդլայնել է իր ֆոնդերը՝ ընդգրկելով նաև քաղաքականություն, տնտեսագիտություն, դիվանագիտություն, իրավագիտություն, լրագրություն, կառավարման և տարածաշրջանային ու ազգային ուսումնասիրությունների ոլորտները։
Համալսարանը շարունակաբար ներդրում է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաներիոլորտում՝ կառուցելով բաց, փոխկապակցված, ուղեղային, նորարար և ինտեգրված տեղեկատվական համակարգ։ Մշակվել են մի շարք ծրագրային հարթակներ, ներառյալ՝ բազմալեզու պաշտոնական կայք, խելացի գրանցման հարթակ, տվյալների կենտրոն, առցանց ուսուցման և ուսումնական ռեսուրսների հարթակներ։
Կառուցվել են խելացի ուսումնական միջավայրեր, ինչպես նաև ուսուցչական կարողությունների զարգացման լաբորատորիաներ ու հարթակներ, որոնք նպաստում են նորարարությանը և առաջընթացին՝ բերելով զգալի արդյունքներ։ ՊՕԼՀ-ն ընդգրկվել է Կրթության նախարարության արհեստական բանականության օժանդակությամբ իրականացվող դասախոսների զարգացման ծրագրի փորձնական բուհերի առաջին փուլի ցանկում։ Բացի այդ, համալսարանը հիմնադրել է Աշխարհի լեզուների թանգարանը և ՊՕԼՀ նոր թանգարանը` ձևավորելով լեզվամշակութային նշանակալի կենտրոններ և ընդգծելով համալսարանի բազմակողմանի զարգացման ուղին։
Ներկայումս ՊՕԼՀ-ն շարունակում է իր զարգացումը՝ կենտրոնանալով մասնագետների պատրաստման որակի բարձրացման, ակադեմիական գերազանցության խթանման և համաշխարհային ներկայության ամրապնդման վրա։ Համալսարանը նպատակ ունի դառնալու միջազգային առանձնահատկություններով լի, բարձր մակարդակի և համաշխարհային կարգի օտար լեզուների համալսարան։ Իր առաքելությունն է համարում՝ լեզուների միջոցով կապ հաստատել Չինաստանի և աշխարհի միջև, ծառայել մարդկանց՝ հենվելով ճշմարտության և արդարության սկզբունքների վրա։ Համալսարանը ձգտում է կրթել հայրենասիրությամբ ներշնչված, գլոբալ տեսլական ունեցող և մասնագիտական հմտություններով զինված բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք կկարողանան նպաստել Չինաստանի ակտիվ ներգրավվածությանը միջազգային հարթակներում և աշխարհի՝ Չինաստանը ավելի լավ հասկանալու գործընթացին։