
Դեկտեմբերի 12-ին Չինաստանում Նոր Զելանդիայի դեսպան Ջոնաթան Օսթինն այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան(ՊՕԼՀ): Համալսարանի Կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար Լի Հայը ընդունեց դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բանակցություններ վարեցին դասախոսների ու ուսանողների փոխայցելությունների, համատեղ հետազոտությունների, ինչպես նաև մաորի լեզվի և Հարավխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ լեզուների ամբիոնների զարգացման շուրջ: