
Դեկտեմբերի 10-ին Չինաստանում Ֆինլանդիայի դեսպան Միկկո Կինունենն այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան (ՊՕԼՀ): Դեսպանին և նրա գլխավորած պատվիրակությանը ընդունեց համալսարանի ռեկտոր` Կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ Ծյա Վենծյանը։ Կողմերը բանակցություններ վարեցին համագործակցության ոլորտների ընդլայնման, դասախոսների ու ուսանողների փոխանակման, ինչպես նաև ակադեմիական փոխգործակցության խթանման շուրջ։