Գլխավոր > Նորություններ

Հարավաֆրիկյան Հանրապետության սպորտի, արվեստի և մշակույթի նախարար Գայտոն Մաքքենզին պատվիրակությամբ այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան

Updated: 2025-12-22

 

  Դեկտեմբերի 3-ին Հարավաֆրիկյան Հանրապետության սպորտի, արվեստի և մշակույթի նախարար Գայտոն Մաքքենզիի գլխավորած պատվիրակությունն այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան (ՊՕԼՀ): Պատվիրակությանն ընդունեցին համալսարանի ռեկտոր` Կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղարի տեղակալ Ծյա Վենծիանը և Կոմունիստական կուսակցության կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ և պրոռեկտոր Լիու Սինլուն: Կողմերը բանակցություններ վարեցին անձնակազմի փոխանակման, համատեղ հետազոտությունների իրականացման, դասական գործերի թարգմանության, ինչպես նաև արվեստի բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման շուրջ: