2025 թվականի հոկտեմբերի 15-ին Բուլղարիայի փոխնախագահ Իլիանա Յոտովան այցելեց Պեկինի օտար լեզուների համալսարան։ Փոխնախագահ Յոտովային և նրան ուղեկցող պատվիրակությանն ընդունեց համալսարանի ռեկտոր` կուսակցական կոմիտեի փոխքարտուղար Ծյա Վենծիանը:

Ծյա Վենծիանը ներկայացրեց ՊՕԼՀ-ի միջազգային փոխանակումների, կադրերի պատրաստման հիմնական ուղղությունները, ինչպես նաև բազմամասնագիտական ինտեգրված զարգացման վերջին ձեռքբերումները։ Նա նշեց, որ ՊՕԼՀ-ն մեծ կարևորություն է տալիս բուլղարերենի մասնագիտության ձևավորմանն ու զարգացմանը։ Ծյա Վենծիանն հույս հայտնեց, որ Բուլղարիայի կառավարությունը և Չինաստանում Բուլղարիայի դեսպանատունը կշարունակեն աջակցել Համալսարանին։ Նա հավելեց նաև, որ ՊՕԼՀ-ն պատրաստ է լիարժեքորեն օգտագործել իր լեզվական առավելությունները, ակտիվորեն խթանել երկու երկրների երիտասարդ գիտնականների փոխանակումն ու համագործակցությունը, և իր ներդրումն ունենալ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում։
Յոտովան շեշտեց հումանիտար գիտությունների զարգացման կարևորությունը և հույս հայտնեց, որ ապագայում ավելի շատ չինացի և բուլղարացի ուսանողներ և գիտնականներ կմասնակցեն փոխանակման և համագործակցության ծրագրերի։ Նա նաև նշեց, որ Բուլղարիայի կառավարությունը ՊՕԼՀ-ի հետ համատեղ պատրաստ է ջանքեր գործադրել՝ կրթական համագործակցության միջոցով ամրապնդելու երկու ժողովուրդների բարեկամությունը։
Հանդիպումից հետո Իլոնա Յոտովան ելույթ ունեցավ ՊՕԼՀ-ի դասախոսների և ուսանողների առջև, պատասխանեց նրանց հարցերին և վարեց բաց քննարկում։
Միջոցառման ընթացքում Յոտովան ՊՕԼՀ-ի Բուլղարիայի ուսումնասիրությունների կենտրոնի պատվավոր գիտաշխատող Մա Սիփուին պարգևատրեց Բուլղարիայի Հանրապետության «Սուրբ Կյուրեղ և Սուրբ Մեթոդիոս» առաջին աստիճանի շքանշանով՝ Չինաստանում Բուլղարիայի պատմության և մշակույթի տարածման գործում նրա նշանակալի ավանդի համար։