
2025 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Պեկինի օտար լեզուների համալսարանի 2025 թվականի առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։ 3917 նոր ուսանողներ 90 երկրներից և Չինաստանի տարբեր վայրերից միացան ՊՕԼՀ-ի մեծ ընտանիքին։
Դիմավորման արարողությանը ներկա էին համալսարանի Կոմունիստական կուսակցության կոմիտեի քարտուղար Վան Դինխուան, կոմիտեի քարտուղարի տեղակալ և նախագահ Ծյա Վենծիանը, կոմիտեի քարտուղարի տեղակալ Ծյա Տեճոնն ու Սու Տափընը, Կոմունիստական կուսակցության կոմիտեի մշտական անդամ և փոխնախագահ Տին Հաոն ու Ճաո Գանը, Չինաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պաատա Կալանդաձեն, ՊՕԼՀ-ի Միջազգային բիզնեսի դպրոցի 2013 թվականի շրջանավարտ, «World Without Borders» կամավորական հարթակի հիմնադիր Վան Յուհաոն և այլք։
Ծյա Վենծիանը ջերմորեն ողջունեց նոր ուսանողներին և արտահայտեց իր մեծ սպասելիքներն ու բարեմաղթանքները։
Ելույթով հանդես եկան դեսպան Պաատա Կալանդաձեն, ինչպես նաև շրջանավարտներ, դասախոսներ, բակալավրիատի, մագիստրատուրայի և օտարերկրյա ուսանողներ։
Վան Դինխուան ուսանողներին հանձնեց համալսարանի կրծքանշանները և ուսանողական քարտերը։
Վերջում` ուսանողները ծաղիկներ նվիրեցին դասախոսներին և բոլորը միասին կարդացին ընդունելության երդումը։ Դիմավորման արարողությունն ավարտվեց համալսարանի հիմներգով։